Jump to content

Գեղեցկուհին և Հրեշը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղեցկուհին և Հրեշը (այլ կիրառումներ)
Գեղեցկուհին և Հրեշը
անգլ.՝ Beauty and the Beast[1]
Изображение логотипа
Տեսակմուլտֆիլմ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3], երաժշտական ֆիլմ[3], հումորային դրամա, ֆիլմ-հեքիաթ և romantic fantasy?[4][3]
Թեմաայլասիրություն և գեղեցկություն
ԿերպարներԲելլ[5], Beast?[5], Gaston?[5], Lumière?[5], Cogsworth?[5], Mrs. Potts?[5], Chip?[5], Maurice?[5], LeFou?[5], Philippe?[5], Wolves?[5] և Wardrobe?[5]
Գործողության վայրՖրանսիա
Դարաշրջան18-րդ դար
Հորինված երկիրBeauty and the Beast universe?
Հիմնված էԳեղեցկուհին և հրեշը
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Դիսնեի Վերածնունդ
ՌեժիսորԳերի Թրուսդեյլ[6][7][8][…] և Կիրկ Ուայզ[9][10][11][…]
ՍցենարիստԼինդա Վուլվերտոն[12][5]
ՀնչյունավորումՓեյգ Օ'Հարա[13][14][15][…], Ռոբի Բենսոն[13][14][15][…], Ռիչարդ Ուայթ[13][14][5], Ջերի Օրբախ[13][14][5], Դևիդ Օգդեն Սթիրզ[13][14][5], Անժելա Լենսբերի[13][14][5], Բրեդլի Փիրս[13][5], Ռեքս Էվերհարտ[13][5], Զեսի Քորտի[13][5], Հել Սմիթ[13][5], Ջո Էնն Ուորլի[13][5], Մերի Կեյ Բերգման[13][5], Քեթ Սյուսի[13][5], Brian Cummings?[13][5], Alvin Epstein?[13][5], Թոնի Ջեյ[13][5], Քիմի Ռոբերտսոն[13][5], Ֆրենկ Ուելքեր[13][5], Alec Murphy?[13][5], Ջեք Էնջել[13], Բրյուս Ադլեր[13], Vanna Bonta?[13], Liz Callaway?[13], Philip L. Clarke?[13], Ջենիֆեր Դարլինգ[13], Բիլ Ֆարմեր[13], Randy Hansen?[13], Շերրի Լին[13], Larry Moss?[13], Caroline Peyton?[13], Պատրիկ Փիննի[13], Gordon Stanley?[13] և Միկի ՄակԳոուեն[16][17]
ՊատմողԴևիդ Օգդեն Սթիրզ[5]
ՊրոդյուսերԴոն Հան[12][5]
Գործադիր պրոդյուսերՀովարդ Էշման[5], Սարա ՄակԱրթուր[5] և Բեյքեր Բլադուորթ[5]
ԵրաժշտությունԱլան Մենկեն[5] և Հովարդ Էշման[5]
ԽմբագիրՋոն Կարնոշան[5] և Գրեգորի Փեռլեր[5]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն84 րոպե
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր և Դիսնեի Վերածնունդ
ՍիկվելԳեղեցկուհին և Հրեշը. հիանալի Սուրբ Ծնունդ
Թվականնոյեմբերի 22, 1991
ԱռաջադրումՕսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն երաժշտության համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
Պարգևներ
MPAA վարկանիշG և G
Բյուջե25 000 000 $[18]
Շահույթ424 967 620 $[18] և 218 967 620 $[19]
movies.disney.com/beauty-and-the-beast
Տեսահոլովակ

Գեղեցկուհին և հրեշը (անգլ.՝ Beauty and the Beast), «Walt Disney Pictures» ստուդիայի թվով երեսուներորդ լիամետրաժ, անիմացիոն ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆկինոթատրոններում։ Ֆիլմը հանդիսանում է Ժաննա Մարի Լապրենս դե Բոմոնի համանուն հեքիաթի գեղեցիկ աղջկա և ամրոցում անազատության մեջ գտնվող սարսափելի հրեշի մասին։ Այս ֆիլմը հանդիսանում է առաջին անիմացիոն նկարը, որին առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի դասակարգման «Լավագույն նկար» մրցանակը։

Լինդա Վուլվերտոնի ֆիլմը հիմնված է Ռոջեր Ալերսի սցենարի վրա, ով հանդիսանում է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորներն են Գերի Տրոուսդեյլը և Կիրկ Վայսը։ Երաժշտությունը՝ Ալինա Մենկենայի և Գովարդ Էշմանի։

Ֆիլմից ստացված եկամուտը կազմել է 146 միլիոն դոլար։ 1991 թվականին ֆիլմը դարձավ երրորդ ամենահաջող ֆիլմը «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» և «Ռոբին Հուդ. Գողերի արքայազնը» ֆիլմերից հետո։ Ինչպես նաև այն հանդիսանում է Դիսնեյի ամենահաջողված անիմացիոն ֆիլմը։

Մի ցուրտ ձմեռային գիշեր կախարդ պառավը մտավ գեղեցիկ արքայազնի պալատ։ Նա խնդրեց արքայազնին ներս թողնել իրեն տաքանալու և ի նշան շնորհակալության կարող էր առաջարկել միայն վարդ։ Լինելով եսասեր ու անսիրտ, արքայազնը վռնդում է նրան, քանի որ կնոջ ներկայությունը նրա համար տհաճ էր։ Պառավը զգուշացնում է նրան, որ իրական գեղեցկությունը թաքնված է սրտի խորքում և անտեսանելի է։ Պատանին նորց մերժում է, և նա ընդունում է իր գեղեցիկ և ամենակարող կախարդուհու կերպարանքը ու որպես պատիժ արքայազնին դարձնում է հրեշ։ Նա կախարդում է պալատը և նրա բնակիչներին։ Վարդը, որը առաջարկում էր նրան կախարդը, պարզվեց, որ կախարդական է և պետք է ծաղկի մինչև արքայազնի 21 տարին չլրանա։ Եթե նա հանդիպի աղջկա և նրանք սիրեն իրար, ապա կախարդանքը կվերանա։ Սակայն դա պետք է տեղի ունենա մինչև կախարդական վարդի վերջին թերթիկի ընկնելը, այլապես պատանին միշտ հրեշ կմնա։ Նա գրեթե 21 տարեկան էր և հուսահատվում էր, թե ով պետքե սիրի իր պես տգեղ հրեշին։

«Գեղեցկուհու» անունը Բել էր, ով ապրում էր հոր հետ Մորիսոմ, փոքրիկ ֆրանսի��կան քաղաքում, նա հայտնի էր արտասովոր գյուտերով։ Քաղաքացիները նկատում էին Բելի գեղեցկությունը, բայց նրան համարում էին տարօրինակ իր գրքերի պատճառով Ինչպես կարծում էին այդ ժամանակ, կանանց մեծամասնությունը պետք է լինեն հիմար։ Նրա գեղեցկությունը գրավել էր տեղի որսորդ և ըմբիշ Գաստոնին, բայց Բելը նրան համարում էր «կոպիտ և ամբարտավան», և անտեսում էր նրան։ Մի օր, Մորիսը (Բելի հայրը) որոշում է ցույց տալ իր վերջին գյուտը տոնավաճառում։ Ճանապարհին մոլորվում է անտառում։ Գայլերը հետևում ն նրան, և նրա ձի Ֆիլիպպը վախեցած սկսում է փախչել։ Մորիսը հայտնվում է հրեշի տանը։ Հրեշը պահում է Մորիսին ինչպես պատանդ համարելով նրան «սահմանախախտ»։

Այդ ժամանակ Բելը քաղաքավարի, բայց չոր մերժում է Գաստոնի ամուսնության առաջարկը։ Նա շատ է զարմանում, երբ տեսնում է, որ Ֆիլիպպը վերադարձել է առանց Մորիսի։ Ձիու օգնությամբ Բելը գտնում է պալատի տեղը։ Այնտեղ նա առաջարկում է Հրեշին հոր փոխարեն իրեն վերցնել պատանդ։ Հրեշը համաձայնվում է և թողնում է Մորիսին վերադառնալ գյուղ։ Վերադառնալով գյուղ նա փորձում է պատմել մարդկանց, թե ինչ է պատահել Բելի հետ, սակայն գյուղացիները, այդ թվում նաև Գաստոնը մտածում են, որ նա խելագար է և հրաժարվում են նրան օգնել։ Այդ պատճառով Մորիսը որոշում է ինքնուրույն վերադարձնել աղջկան։

Հրեշը, հասկանալով, որ գերին կարող է ոչնչացնել կախարդանքը, առանձնացնում է Բելի համար ազատ սենյակ և թողնում է ման գալ ամբողջ պալատով, որտեղ նա ցանկանում է, բացառությամբ Արևմտյան Թևից, Հրեշի հին սենյակից, որտեղ ամեն ինչ ակնարկում է իր անցյալի՝ մարդու մասին։ Հրեշը հրավիրում է Բելին ճաշելու, բայց նա մերժում է, և հրեշը արգելում է ծառաներին կերակրել նրան, եթե նա չի ուտում իր հետ։

Ավելի ուշ, չնայած արգելքին, Հրեշի ծառաները զվարճացնում են հյուին նուրբ ֆրանսիական ընթրիքով և ստեղծում են առավելագույն հարմարավելություն, ինչքան որ ծառաների խումբը կարող էր ապահովել։

Պալատում էքսկուրսիայի ժամանակ հետաքրքրասեր Բելը մտնում է արգելված Արևմտյան Թևը։ Սենյակում ամեն ինչ արտացոլում էր Հրեշի տխրությունը։ Հիացած վարդի գեղեցկությամբ, Բելը մոտենում է, որպեսզի վերցնի այն, բայց հանկարծակի վերադառնում է Հրեշը։ Պատանդը արագ հեռանում է պալատից, և պատահում է գայլերի ոհմակին, և օգնության է կանչում Հրեշին որպես վերջին օգնություն։ Ժամանակի ընթացքում, Գողեցկուհին և Հրեշը սիրահարվում, և Հրեշը դառնում է ավելի մարդկային, ցույց տալով ավելի բարություն։ Նա անգամ թույլատրում էր Գեղեցկուհուն օգտվել իր գրադարանից։ Այսպիսով Բելը տեսնում է Հրեշի մեջ այն կողմը, որը նա երբեք չէր նկատել։ Մի անգամ Հրեշը Բելի համար կազմակերպում է ռոմանտիկ երեկո և պատրաստվում է նրան խոստովանել իր սերը, բայց նկատում է նրա տխրությունը։ Այն հարցին, թե ինչ է պատահել, աղջիկը պատասխանում է, որ ցանկանում է տեսնել իր հորը։ Հրեշը աղջկան տալիս է կախարդական հայելի, որը կարող է ցույց տալ այն ինչ նա ցանկանում է։ Այնտեղ Բելը տեսնում է, որ իր հայրը վիրավոր է և մահանում է անտառում, քանի որ հիմարաբար ցանկացել է գտնել պալատը և փրկել իր աղջկան։ Հրեշը անկեղծորեն սիրելով կատարում է ճիշտ որոշում, նա ազատ է արձակում աղջկան։ Վերջինս գտնելով հորը, միասին վերադառնում են տուն։ Սակայն, գալիս է Գաստոնը զայրացած ամբոխի հետ և սպառնում է Մորիսին թաքցնել խելագարների համար ապաստանում, եթե Բելը չամուսնանա նրա հետ։ Նա հուսահատ փորձում է ապացուցել, որ իր հայրը խելագար չէ և կախարդական հայելու օգնությամբ ցույց է տալիս Հրեշի պատկերը։

Կատաղած, զգալով դավաճանություն, Գաստոնը համոզում է ամբոխին, որ Հրեշը սարսափելի վտանգ է հանդիսանում հասարակության համար և կոչ է անում գնալ ու սպանել նրան։ Կախարդված ամրոցի բնակիչները պայքարում են ամբոխի դեմ և վռնդում են նրանց։ Գաստոնը գտնում է Հրեշին և հարձակվում նրա վրա։ Հրեշը գտնվելով տառապանքի մեջ և զգալով, որ Բելը երբեք չի վերադառնա, չի դիմադրում այնքան ժամանակ մինչև Բելը նորից չվերադառնա ամրոց։ Սակայն հենց այն պահին, երբ Հրեշը պետք է սպաներ Գաստոնին, նա գիտակցում է, որ չի կարող անել դա և ազատ է արձակում նրան, պատվիրելով հեռանալ։ Երբ Հրեշը և Բելը միանում են, Գաստոնը դաշույնով մահացու հարված է հասցնում Հրեշին, սակայն ինքը տանիքից ընկնում է անդունդը և մահանում։ Հրեշը մահանում է, և վերջին պահին Բելը ասում է, որ սիրում է նրան և վերացնում կախարդանքը։ Հրեշը վերածվում է արքայազնի, սարսափելի պալատը կրկին դառնում է գեղեցիկ, պալատի կախարդական սպասքը կրկին ստանում է մարդկային տեսք։ Գեղեցիկ և հուզիչ հեքիաթը վերջանում է Բելի և արքայազնի ամուսնությամբ։

  • Բել (անգլ.՝ Belle, «Գեղեցկուհի»), Մորիսի աղջիկը ֆրանսիական քաղաքից։ Քաղաքի ամենագեղեցիկ աղջիկն է։ Շատ է սիրում գիրք կարդալ, որով խիստ տարբերվում է բոլորից։ Դրա պատճառով բնակիչները նրան տարօրինակ են համարում։
  • Հրեշ (անգլ.՝ Beast), արքայազն, որին կախարդ պառավը դարձրել էր հրեշ։
  • Գաստոն (անգլ.՝ Gaston), ֆիլմի գլխավոր հակարակորդը։ Գաստոն. բարձրահասակ, ուժեղ, քաղաքի չափազանց հաղթանդամ որսորդ, ունի գեղեցիկ արտաքին։
  • Մորիս (անգլ.՝ Maurice), Բելի հայրը, նա կարճ հասակով բարեհոգի ծերուկ է։

Կրկնօրինակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակումը կատարվել է «Արդինի» ստուդիայում «Արդինի» փրոդաքշնի կողմից, Հանրային Հեռուստաընկերության պատվերով։ 2016 թ.

  • Հնչյունային ռեժիսոր՝ Հմայակ Ռոստոմյան
  • Թարգմանիչ՝ Լիլիթ Մանուկյան
  • Համընթաց տեքստի հեղինակ՝ Կարինե Եսայան
  • Հնչյունային օպերատոր՝ Տիգրան Հակոբյան
  • Կրնկնօրինակման ստուդիա՝ «Ադինի» Ստուդիա

Դերերը կրկնօրինակել են`

  • Բել` Կարինե Եսայան / Սուսաննա Պետրոսյան (վոկալ)
  • Հրեշ` Սուրեն Թումասյան / Հովսեփ Նշանյան (վոկալ)
  • Գաստոն` Ներսես Մարկոսյան
  • Տիկին Փոթս` Աննա Հեքեքյան / Սոնա Շահգելդյան (վոկալ)
  • Լումիե` Գևորգ Դավթյան
  • Կոքսուորթ` Վարուժան Մանուկյան
  • Մորիս` Գրիգոր Բաղդասարյան
  • Լեֆու` Վաչե Երիցյան
  • Զգեստապահարան` Սոնա Քոլոզյան
  • Չիպ` Մերի Դանիելյան
  • Ավել` Աննա Մանուչարյան
  • Վառարան` Սերգեյ Ոսկանյան
  • Հեղինակ` Սամվել Թոփալյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցկուհին և Հրեշը (մուլտֆիլմ)» հոդվածին։