Nothing Else Matters
Nothing Else Matters | ||||
---|---|---|---|---|
Metallica-ի ալբոմ | ||||
Թողարկված | 1992 թվականի ապրիլի 20 | |||
Ժանր | ռոք-բալլադ | |||
Տևողություն | 6:28 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Ջեյմս Հեթֆիլդ, Լարս Ուլրիխ | |||
Metallica-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Nothing Else Matters, ամերիկյան թրեշ-մետալ Metallica խմբի մետալիկական բալլադը, լույս է տեսել 1991 թվականին «Մետալիկա» ալբոմում։ 1992 թվականին Hot Mainstream Rock Tracks չարտում գրավել է 11-րդ տեղը[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը կազմված է նախաբանից, հիմնական մասից՝ բաժանված երկու մասի, և վերջաբանից։ Հիմնական մասը բաղկացած է չորս տներից և նրանց միջև կատարվող երեք կրկներգերից։ Երգը սկսվում է մեկրոպեանոց նախաբանից հետո (0։00 - 1։00), որը կատարվում է ակուստիկ կիթառով։ Երգի բոլոր տները կազմված են մի քանի անգամ կրկնվող քառատողերից։
Յուրաքանչյուր քառատողի առաջին երեք տողերը բաղկացած են մեկվանկանի բառերից, վերջին տողը նույնն է։ Առաջին երկու կրկներգերը բացարձակապես նույնն են։ Երրորդին ավելանում է ևս երկու տող, և այն դառնում է հնգատող։ Կրկներգերը սկսվում են նույն տողով։
Առաջին տունը սկսվում է հարվածային գործիքների ուղեկցությամբ, որը շարունակվում է մինչև չորրորդ տան սկիզբը։ Առաջին կրկներգից հետո՝ մոտ երեսունմեկ վայրկյան, ակուստիկ կիթառի կատարումն է։ Երկրորդ տան նվագակցումը կատարվում է սոլո կիթառով, վերջում դադարում է հնչել հարվածային գործիքը, և նորից ակուստիկ կիթառի կատարում է, որը տևում է մինչև երգի ավարտը։ Սա մեկն է այն քիչ երգերից, որտեղ սոլո կատարումը ոչ թե Հեմմեթթինն է, այլ Հեթֆիլդինը։
Առաջին տարբերակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apocalyptica
- String Quartet (Tribute to Metallica)
- (Party in Lyceum’s Toilets)
- Die Krupps
- Դեյվիդ Գարեթ
- Դեկլան Գելբրեյթ(You and Me)
- Տղաների վիեննական երգչախումբ
- Scott D. Davis[2]
- Godsmack
- Iron Horse
- Savatage
- Ջո Լինն Տյորներ(Metallic Attack: The Ultimate Tribute)
- Gregorian (Masters of Chant)
- Լյուսի Սիլվաս
- La Musique Populaire (A Century of Song)
- (Superbeautifulmonster)
- Angels of Venice
- Staind
- Apoptygma Berzerk
- Ջոն Օլիվա, Բոլ Բոլչ, Լեմմի (Metallica Assault։ A Tribute to Metallica)
- Solarisis (Overload 2։ Tribute to Metallica)
- Բուգոտակ
- Հոլանդացի դիջեյ Zany և MC DV8, hardstyle
- Bif Naked
- Երգչուհի Շակիրան կատարում է երգը իր համերգներից մեկի ժամանակ[3]
- Deep Purple
- Lissie, Covered Up With Flowers (2011)
- Vanilla Sky
Տեղը չարտերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hot Mainstream Rock Tracks» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Nothing Else Matters - solo piano, Scott D. Davis» (անգլերեն). YouTube. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «SHAKIRA исполнила кавер-версию METALLICA» (ռուսերեն). darkside.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «METALLICA - NOTHING ELSE MATTERS (SONG)» (գերմաներեն). Ö3 Austria Top 40. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Greece» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Nothing else matters» (նորվեգերեն). VG-lista. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Sweden» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Finland» (անգլերեն). Billboard.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.(չաշխատող հղում)
|